Բայդենի խորհդականը Էրդողանի խոսնակի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

66
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինի հետ միջազգային խնդիրներ է քննարկել, այդ թվում ՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Նրանք կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ` ներառյալ Ուկրաինայի, Աֆղանստանի, Սիրիայի և Հարավային Կովկասի իրադարձությունները, ինչպես նաև քննարկել են Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանի կայունության պահպանման կարևորությունը», – ասված Է հաղորդագրության մեջ:
Սպիտակ տունն այլ մանրամասներ չի ներկայացնում։