ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ, հայտնում է Սպիտակ տունը։
Նրանք քննարկել են իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային, դատապարտել են Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների անօրինական բռնակցման փորձը:
Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այպսես կոչված «խաղաղության բանակցություններին» աջակցությունը, Արևելյան Միջերկրական ծովում տարաձայնությունները լուծելու համար երկխոսության և դիվանագիտության կարևորությունը և Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջընթացը: