Աժ նիստին իր ելույթի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորների ընտրությունաը։
«Չենք մասնակցելու ՍԴ դատավորների ընտրությանը, որովհետև քանիցս ասել ենք, որ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,- ասաց նա՝ դիմելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին. «Պարոն Մարուքյան, ես եմ ուզում Ձեր հարցին պատասխանել իրենց փոխարեն. ես և Դուք որպես երկար տարիների պառլամենտականներ, հստակ գիտենք, որ կա քաղաքական մշակույթ ներկայացնող սուբյեկտը, և նաև իրենց թեկնածուները պետք է շահագրգիռ լինեն խորհրդարանում ներկայացված ոչ միայն մեծամասնության, այլ նաև փոքրամասնության խմբակցություններին ներկայացնել իրենց տեսլականը, պատասխանել հարցերին, բայց քանի որ այս ամսիների ընթացքում մենք տեսանք, որ ՍԴ դատավորների թկենածուների շուրջ շեքսպիրյան կրքեր են բորբոքվում հենց նույն խմբակցության ներսում, դանիական շեքսիպիրյան ժամանակի արքունիքը գլուխը պատին է տվել այդ ներքին խարդավանքների, ներքին հոսանքերի շուրջ, այս մարդիկ հասկացել են՝ այդ խնդիրները որոշվում են այստեղ և ուստի հանդիպել երկու այլ խմբակցությունների հետ համարել են աննպատակահարամար»:
Ապա դիմելով Աժ նախագահին՝ Զոհրաբյանն ասաց, որ սա ինքը համարում է հետընթաց։ «Իմ 13 տարվա պառլամենտական գործունեության մեջ չի եղել դեպք, որ մենք գնանք, խնդրենք թեկնածուին՝ մի հատ կարո՞ղ ես գալ, մեզ հետ հանդիպել: Թեկնածուները, որոնք ակնկալել են ոչ թե միայն մեկ խմբակցության քվեն, այլ՝ մնացած բոլոր խմբակցությունների քվեն, ցանկացել են լինել կոնսենսուսային թեկնածու. իրենք պետք է շահագրգիռ լինեին հանդիպումներն անցկացնելու և նախաձեռնելու համար»,- շեշտեց պատգամավորը:










