ԲՀԿ-ական պատգամավորները ՀՔԾ-ից ծանուցագրեր են ստացել

65
Բարգավաճ Հայաստան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն այսօր Ազատության հրապարակում հայտնեց, որ ծանուցագիր է ստացել ՀՔԾ-ից՝ հարցաքննության ներկայանալու մասին:

Նա տեղեկացրեց, որ ծանուցագրեր են ուղարկվել նաև պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանին, Շաքե Իսայանին, Իվետա Տոնոյանին, Վահե Էնֆիաջյանին, Գևորգ Պետրոսյանին և Միքայել Մելքումյանին: