Բեյրութում պայթյունի հետևանքով հայ զոհերի թիվը հասավ 11-ի

9

Լիբանանի խորհդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին հայտնել է, որ Բեյրութում պայթյունի հետևանքով հայ զոհերի թիվը հասել է 11, վիրավորներինը՝ 250: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արա Սանջյանը:

«Ըստ Լիբանանի խորհրդարանի հայ առաքելական երեսփոխան Յակոբ Բագրատունիի յայտարարութեան հեռատեսիլի OTV կայանէն, երէկուան պայթումին հետեւանքով մինչեւ հիմա արձանագրուեր են 11 հայ զոհ ու 250 վիրաւոր», նշել է նա։