Ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, քանդակագործ Վիգեն Ավետիսյանին։ Այս մասին տեղեկացնում է Անահիտ Բախշյանը։
Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան ընդամենը տեղեկացրին, որ բերման է ենթարկվել 3 հոգի՝ «վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելը» ։
Ոստիկանությունից չմանրամասնեցին, թե ովքեր են բերման ենթարկվածները՝ ասելով, որ անուններ չեն նշում։
Հիշեցնենք, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և հարևանությամբ գտնվող թիվ 93 մանկապարտեզի միջև տարածքային վեճ կա, այսօր Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն ու Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը նույնպես գնացել են այնտեղ, թաղապետարանը ցանկանում է պատնեշ տեղադրել, ինչը կրթահամալիրի տնօրնությունը ապօրինի է համարում։














