Բերման է ենթարկվել Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը

218

Politik.am-ին հասած տեղեկություններով, քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։

Արզումանյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորկան վարչության քննիչների հանձնարարությամբ։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։