Բեռլինում ընդդեմ դիմակի բողոքի ակցիայի ժամանակ 300 ցուցարար է ձերբակալվել

17
Բեռլինում երեկ տեղի ունեցած ընդդեմ դիմակի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 300 ցուցարարի, հաղորդում է BBC-ն։

Բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 38 000 մարդ։

Միայն մեկ ակցիայի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 200 մարդու՝ տեղի ունեցածում մեղադրելով «աջակողմյա» ուժերի քարոզիչներին, որոնք շշեր եւ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներից մեկը տեղի է ունեցել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան հարեւանությամբ։

Իսկ ցուցարարներից մի քանիսը փորձել է գրոհել Ռեյքսթագը։