Beringer AERO-ն դադարեցրել է մատակարարումները թուրքական ԱԹՍ-երի համար

64

Beringer AERO ընկերությունը դադարեցրել է թուրքական անօդաչու թռչող սարքերի համար բոլոր մատակարարումները։ Հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն։ Ընկերությունը թուրքական Բայրաքթարների համար վառելիքի բաք է վաճառում։

Ընկերությունը հայտնել է, որ չի ցանկանում, որ իր արտադրանքն օգտագործվի սարքերում, որոնք սպառնալիք են մարդկային կյանքերի համար։ Beringer AERO ընկերությունն իր արտադրանքը թողարկում է Ֆրանսիայում և վաճառում ամբողջ աշխարհում։