Բերձորը շրջանցող ճանապարհ է կառուցվում․ ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն․ Սաղաթելյան

86

Ադրբեջանի կողմից կառուցվում է այլընտրանքային ճանապարհ, որի վերաբերյալ կարծես թե, Նիկոլն ու Ալիևն ունեն դավադիր համաձայնություն, որի հետևանքով մենք կորցնելու ենք այսօրվա Բերձորի (Լաչինի) ճանապարհը։ Այս մասին ասուլիսին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Այսինքն՝ դեպի Ստեփանակերտ կառուցվում է շրջանցող ճանապարհ, որը հիմա կառուցվում է եւ շահագործման կհանձնվի 2-3 ամիս հետո: Եթե այդ ճանապարհը գործի, դա նշանակում է, որ մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում Աղավնոն, որոշ այլ հայկական գյուղեր: Ամենակարեւորը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները, այսինքն գազի, էլեկտրաէներգիայի: Սա նշանակում է ամբողջական գտնվելու ենք կախման մեջ, եւ այն, որ ասում էինք Արցախի հայաթափում, նաեւ սա նկատի ունենք: Սա հերթական դավադիր ծրագրի մասին է խոսքը»,-ասաց նա: