Ֆրանսիայի, Եվրամիության և ՄԱԿ-ի միջազգային դատարանի դիրքորոշումն այն է, որ Բերձորի միջանցքը պետք է բացվի ամբողջությամբ և առանց նախապայմանների։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան France Inter ռադիոկայանի հետ հարցազրույցում։
Կոլոննան նաև հայտարարել է, որ պետք է տարբերակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և Արցախում տիրող իրավիճակը։
Կոլոննան նշել է, որ մայիսին նախատեսված են Եվրամիության միջնորդությամբ քննարկումներ: Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավանական է համարել նաև Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: