Բերդում կկառուցվի «Թումո» շարժական կենտրոն

23

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Տավուշի մարզի Բերդ քաղաքի Հայկ Նահապետի փողոց 22/1 հասցեում գտնվող գույքը 270 ք/մ մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին։

Տարածքում նախատեսվում է կառուցել «Թումո» շարժական կենտրոն։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց այս նախագիծը և ասաց, որ դրա շրջանակներում շարժական կենտրոնների միջոցով «Թումո»-ն իրականացնելու է դասընթացների այն հատվածը, որ հիմնական կենտրոններում է իրականացվում. «Նախնական քննարկումների արդյունքում պայմանավորվել ենք՝ որոշ ժամանակով այդ տարածքները կարող են տրամադրվել նաև ուսուցիչների վերապատրաստումներ իրականացնելու համար։ Ըստ էության սրանք հագեցված են լինելու անհրաժեշտ տեխնիկայով։ Սա առաջինն է նման նախագծի շրջանակում, բայց «Թումո»-ն նախատեսում է, որ դրանք տարբեր մարզերում իրականացվելու են։ Կենտորնը շարժական է և մի վայրում արդյունավետությունը սպառելու դեպքում կարող են տեղափոխվել այլ համայնքներ»,-ասաց Արայիկ Հարությունյանը։