Բերդ քաղաքում «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ էր իրականացվել հրետանակոծումը, ինչպես նաև Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղի ուղղությամբ։ Այս մասին հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ հրետակոծությունը նման օբյեկտների վրա հատկապես մտահգոիչ և խիստ դատապարտելի է. «Տավուշ տեքստիլն» արտադրում է բժշկական դիմակներ, այն էլ այս կորոնավիրուսի պայմաններում խոսքը գնում է ակնհայտ մարդասիրական հարցի մասին,- ասաց Թաթոյանը՝ հավելելով,- Հրետանակոծությունն իրականացվել է ցերեկային ժամին, այնտեղ եղել են աշխատողներ, և ողջամիտ մեկնաբանությունը ակնհայտ հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը գնում է թիրախային վնաս հասցնելու մտադրության մասին»։














