Բելառուսը կաջակցի Բաքվին Արցախի բռնազավթված տարածքներում շինարարական աշխատանքների հարցում

15

Բելառուսը պատրաստ է աջակցել Ադրբեջանին արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքվի բռնազավթված տարածքներում շինարարական աշխատանքներին։ Այդ մասին հայտարարել է Բաքվում գտնվող Բելառուսի ճարտարապետության և շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչն Ադրբեջանի Քաղաքաշինության և ճարտարապետության կոմիտեի նախագահ Անար Գուլիևի հետ հանդիպմանը։

Պարխամովիչն ասել է, որ Բելառուսը մեծապես կարևորում է Ադրբեջանի հետ երկկողմ կապերի զարգացումը, գրում է Moscow-Baku.ru-ն։

Նա նշել է, որ Բելառուսի նախագծողներն ու փորձագետները պատրաստ են մասնակցել քաղաքաշինական գործընթացներին։