Բելառուսը և Ռուսաստանը Միութենական պետություն կձևավորեն․ Պուտինն ու Լուկաշենկոն հարցը քննարկել են

37

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ խնդրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին բանակցությունների համար ժամանել Մոսկվա, որպեսզի ամփոփեն Միութենական պետության ձևավորման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքների արդյունքները:

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, շատ ուրախ եմ տեսնել Ձեզ: Ես խնդրեցի Ձեզ ժամանել, որպեսզի ամփոփենք արդյունքները, թե ինչ է կատարվել վերջին ժամանակներս Միութենական պետության ձևավորման ծրագրի զարգացման ուղղությամբ»,- ինչպես փոխանցում է  «Ռիա-նովոստի»-ն, ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ այդ ուղղությամբ փորձագիտական և կառավարական մակարդակներով երկար ժամանակահատվածում իրականացվել է լարված աշխատանք: