Բելառուսում ՕՄՈՆ-ականներն իջեցրել են վահանները՝ ի նշան համերաշխության

9
Բելառուսում շարունակվում են ցույցերը, բազմաթիվ գործարաններ ու ձեռնարկություններ գործադուլ են հայտարարել: Ինչպես հայտնում է TASS-ը՝ քիչ առաջ Մինսկի Անկախության հրապարակում ուժայիններն իջեցրին իրենց վահաններն՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության:

Ինչպես հայտնում է աղբյուրը, հրապարակում ցուցարարների թիվը մի քանի հազար է, նրանք պահանջում են Լուկաշենկոյի հեռացումը: Ցուցարաները վանկարկում են՝ «ոստիկանությունը մեզ հետ է» կոչերը։