Բելառուսն ու Ադրբեջանը 55 մլն դոլարի պայմանագրեր են կնքել

115

Բելառուսի պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի առաջին օրվա արդյունքներով 55 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրվել։ Այսօր լրագրողներին ասել է Բելառուսի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Միխայիլ Մյատլիկովը, փոխանցում է Belta-ն:

«Այսօր բիզնես հանդիպում է եղել ադրբեջանական եւ բելառուսական ընկերությունների միջեւ։ Ընդհանուր շուրջ 55 մլն դոլար գումարի մի շարք պայմանագրեր են կնքվել, սա միայն առաջին օրն է։ Նոր կապեր են հաստատվում։ Կարծում եմ, որ մոտ օրերս մենք կլսենք նոր պայմանագրերի մասին»,- ասել է Միխայիլ Մյատլիկովը։

Նրա խոսքով՝ հիմնական պայմանագրերը կնքվել են փայտամշակման ոլորտում։