Բելառուսի ԿԸՀ նախագահը հաստատել է, որ Տիխանովսկայայի ուղերձը նկարահանվել է իր աշխատասենյակում

23
Meduza.io-ի փոխանցմամբ, Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան հաստատել է, որ նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի՝ բելառուսներին ուղղված տեսաուղերձը, որում թեկնածուն կոչ է անում դուրս չգալ բողոքի ցույցերի, տեսանկարահանվել է իր աշխատասենյակում:

«Դա իմ բազմոցն է: Տիխանովսկայան ձայնագրել է իր տեսաուղերձն առանց ինձ»,- ասել է Երմոշինան «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի բելառուսական ծառայությանը:

Հարցին, թե ինչու անձամբ ԿԸՀ նախագահը չի եղել այդ պահին իր աշխատասենյակում, Երմոշինան պատասխանել է, որ Տիխանովսկայայի հետ «ցանկանում էին հանդիպել իրավապահ մարմինների երկու բարձրաստիճան աշխատակիցներ»:

«Ես նրանց ներկայացրի, Տիխանովսկայան մնաց իր փաստաբանի հետ նրանց հետ, և ես գնացի»,- ասել է Բելառուսի ԿԸՀ նախագահը:

Տեսաուղերձը, որում Տիխանովսկայան թղթից տեքստը կարդալով բելառուսներին կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաները, հրապարակվել էր օգոստոսի 11-ին: