ՀՀ-ում Բելառուսի դեսպանությունն արձագանքել է Սարգսյանի և Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությանը

184
Ալեքսանդր Լուկաշենկո
FILE PHOTO: Belarusian President Alexander Lukashenko gestures as he takes part in the celebrations of Independence Day in Minsk, Belarus July 3, 2020. REUTERS/Vasily Fedosenko -/File Photo

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ տարածված ձայնագրության վերաբերյալ Tert.am-ը  մեկնաբանություն է խնդրել Հայաստանում Բելառուսի դեսպանատնից:

«Ինչ մեկնաբանություններ կարող են լինել: Այնտեղ ընթացել է ամբողջությամբ հասկանալի խոսակցություն երկու պետությունների միջև, որոնք փորձում են կարգավորել կոնֆլիկտը: Դրա համար բոլոր մեկնաբանությունների համար դիմեք հայ գործընկերներին»,- ասացին Բելառուսի դեսպանատնից: