Բեյրութում զոհված հայերի թիվը հասավ 13-ի․ ԱԳՆ

7

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի: Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Լիբանանում Հայաստանի դեսպանությունից փոխանցեցին, որ զոհված հայերի թիվը հասել է 13-ի։ Վիրավորների թիվը փորձում ենք ճշտել, քիչ ուշ տեղեկություն կտրամադրենք»,- նշեց Նաղդալյանը: