Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած ուժգին պայթյունը կարելի է համեմատել 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետ՝ համաձայն Հորդանանի սեյսմոլոգիական աստղադիտարանի ուսումնասիրության, գրում է РИА Новости-ն:
Պայթյունի ձայնը լսվել է 241 կմ հեռավորության վրա՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, հայտնում է Cyprus Mail-ը։











