Բեյրութում պայթյունից զոհված հայերի թիվը 13-ն է։ Լիբանանի ԱՆ-ից հայտնել զոհերից մեկի անունը՝ Արամ Սարգսյան, իսկ 2-րդ զոհի անունն է Քույր Սոֆի Խոսրովյան։ Գրող-հրապարակախոս Սաքո Արեյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ նա արմատներով պարսկահայ է, Լիբանանի քրիստոնեական մայրապետների ուխտերից մեկի մայրապետը։
Այսօր տեղի է ունենալու Լիբանանի «Փաղանգաւոր» («Ալ Քաթայէպ») կուսակցության ընդհանուր քարտուղար՝ Նազար Նաճարյանի հուղարկավորությունը։ Նույն կուսակցության երեք անդամներ՝ երեսփոխաններ (որոնց կարգին կուսակցապետ Սամի Ժըմայէլ) պիտի հրաժարվեն խորհրդարանից։
«Լիբանանում կարող է մտնել քաղաքական կարեւոր զարգացումների փուլ։ Այնտեղ յուրաքանչյուրր մեծ ցնցումից, սպանությունից կամ պայթյունից հետո բացվում է «մասնակի» լուծումների հանգրվանը։ Բավական հանգուցավոր է վիճակը եւ տեսնենք, թե ինչ հավանական լուծումներ պիտի առաջարկվեն,- գրում է Սաքո Արեանը։
Զոհերից 11-ի անունը հրապարակել ենք ավելի վաղ՝ Շանթ Հակոբյան, Ալիս Բալայան, Նազար Նաջարյան, Ջեսիքա Պէզճյան, Տելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գաւուքճեան-Կոզուպէօուքեան, Վարուժան Թոսունյան, Կայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան:














