Բեյրութի նավահանգստի պայթյունը 43 մետր խորությամբ փոս է առաջացրել

19
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի վայրում 43 մետր խորությամբ փոս է առաջացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Բեյրութի նավահանգստի պայթյունը 43 մետր խորությամբ փոս է առաջացրել»,- ասվում է Լիբանանի անվտանգության մարմինների հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ավերիչ պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող նավահանգստի տարածքում։ Պայթյունի պատճառը 2014 թվականին երկրի մաքսային ծառայությունների կողմից առգրավված 2750 տոննա ամոնիումի նիտրատն է եղել։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 158-ի, վիրավորվել է ավելի քան 6000 մարդ։