ԲԴԽ-ն համաձայն է. հաղորդավարուհու դատավոր ամուսնու դեմ քրգործ կհարուցվի

9

ԲԴԽ-ն համաձայնություն է տվել երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

ԲԴԽ որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է.

միջնորդությունները բավարարել եւ տալ համաձայնություն՝ ՀՀ սնանկության դատարանի վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»։

Նշենք, որ Գեւորգ Նարինյանը Հ1-ի նախկին հաղորդավարուհի Քրիստինե Մելքոնյանի ամուսինն է: