BBC. Տվյալներ կան, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի առաջին դեպքը 2019-ի դեկտեմբերին է գրանցվել

19
Ֆրանսիացի բժիշկ Իվ Քոենը հայտնել է, որ 2019-ի դեկտեմբերին իր պացիենտներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, նա նշել է, որ վարակի դեպքը հաստատվել է նաև պացիենտի անալիզների կրկնակի հետազոտությունից հետո, փոխանցում է BBC-ն։

Մինչ այժմ մասնագետները կարծում են, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի առաջին 3 դեպքը գրանցվել է 2020-ի հունվարի 24-ին։

Եթե ֆրանսիացի առաջին հիվանդի մոտ դրական թեստը հաստատվի, ապա կստացվի, որ կորոնավիրուսը Եվրոպա է մտել մեկ ամիս ավելի շուտ, քան ԱՀԿ-ն էր հայտարարել։ Նշվում է, որ վարակի առաջին դեպքերի մասին ինֆորմացիան շատ կարևոր է՝ համաճարակի ընթացքը հասկանալու համար։

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունից արդեն հայտնել են, որ կառավարությունն ուսումնասիրում է բժիշկ Քոհենի մատնանշած դեպքը, սակայն անհրաժեշտության դեպքում կանցկացվի հետաքննություն։

Ի դեպ Ֆրանսիան միակ երկիրը չէ, որ հայտարարել է վարակի ավելի վաղ դեպքերի մասին․ ԱՄՆ-ում պարզել են, որ կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է մեկ շաբաթ ավելի վաղ, քան իրենք կարծել են։