Բրիտանական BBC 3 ռադիոն 50 րոպե տևողությամբ հաղորդում է հեռարձակել՝ ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի մասին: Այս մասին տեղեկացնում է Նուվել դ՝Աղմենին:
Հաղորդման ժամանակ մեկնաբանները վստահեցրել են, որ Վերֆելի այս գիրքը կարելի է համարել 20-րդ ամենացավոտ վեպը, որում ներկայացված է իրական պատմություն՝ Ցեղասպանությունը վերապրած հայերի՝ Մուսա լեռան բարձունքում պայքարի մասին:
«Այս գիրքը բացում է ժամանակակից պատմության ամենամութ վարագույրը, երբ Օսմանյան կայսրությունը որոշեց իր՝ ծագումով հայ քաղաքացիներին ոչնչացնել»,- ասել է հաղորդավար Մարիա Մակարոնիսը: Նա նաև նշել է, որ այս գիրքը հաճախ է գրաքննության ենթարկվել, բայց դա չի խանգարել, որ այն թարգմանվի և հրատարակվի 34 լեզուներով՝ տարածվելով ամբողջ աշխարհով:
Մակարոնիսը նաև ասել է, որ Հոլիվուդում այս թեմայով ֆիլմ ստեղծելու փորձերը ձախողվել են թուրքական իշխանությունների ճնշումների պատճառով: