Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իրենց համար «անընդունելի է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը հետագա սերունդներին թողնելու»,՝ Պուտինի առաջարկը։
«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել հետագային։ Յուրաքանչյուր կողմ կարող է իր առաջարկն անել։ Մենք պետք է մեր առաջարկներում հիմնվենք մեր օրակարգի վրա»,- ասել է Բայրամովը։
Թե ինչ է առաջարկել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ, կարող ենք գուշակել նրանց հայտարարություններից և Ալմա Աթայի հռչակագիրը հակահայ ձևով մեկնաբանելուց, այն է՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը։
Ստացվում է Պուտինի առաջարկին դեմ է եղել և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը։











