Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը հրաժարվել է ՀՀ սուվերեն տարածքից հանել զորքերը

241
Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հայտարարել է, որ մինչ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեղ սահմանային հանձնաժողովի ստեղծումը Հայաստանը պահանջել է, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն սահմանամերձ շրջաններից, սակայն Ադրբեջանը մերժել է.

«Սահմանների սահմանազատումը բարդ և երկարատև գործընթաց է։ Ես մի կետ նշեմ՝ մինչ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեղ սահմանային հանձնաժողովի ստեղծումը, Հայաստանը պահանջում էր զորքերը դուրս բերել սահմանային շրջաններից, բայց Ադրբեջանը դրսևորեց սկզբունքային դիրքորոշում, և զորքերը մնացին իրենց տեղում»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի արտգործնախարարը նաև նշել է, որ սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստի օրը դեռևս հայտնի չէ։