Միրզոյանն ու Բայրամովը վաղը կհանդիպեն․ ԱԳՆ-ն լռում է

58

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում:

«Ազատության» փոխանցմամբ՝ այս մասին այսօր Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը:

Սպասվող հանդիպման մասին հայտնել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները:

ՀՀ ԱԳՆ-ն հանդիպման մասին տեղեկություն չի հաղորդել։