Բաքվում ընթացող Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը զուգահեռ՝ տեղի է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումն ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) ԱԳ նախարարների խորհրդի 46-րդ նիստին։ Հանդիպումն անցկացվել է առցանց ձևաչափով։
Հանդիպմանը մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանի ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը։