
Բաքվի շքերթում ցուցադրված մեր զինտեխնիկայի մեծ մասը վնասված չի եղել. հասկանո՞ւմ եք դուք: Այս մասին հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը`անդրադառնալով մեր պարտությանը և կորուստներին։
«Այն զինտեխնիկայի, որը եղել է մեր բանակի ողնաշարը: Այսինքն, պատերազմական գործողությունների ժամանակ չի վնասվել այդ զինտեխնիկան, մնացել Ֆիզուլիում`իրենք եկել, վերցրել, տարել են: Այսինքն, երեւի զորանոցներում թողել են ու հեռացել են, որպեսզի թուրքերը գան եւ վերցնեն: Մենք այս միջավայրի եւ իրադարձությունների մասին ենք խոսում»,- ասաց Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ իշխանավորները բունկերներում թաքնված, անգամ որեւէ քայլ չեն արել, որպեսզի անտառներում կամ ինչ-որ թաքստոցներում թաքնված մեր զինվորներին գնան եւ հանեն, անգամ այն դեպքերում, երբ հստակ տեղերն իմացել են:










