Հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնն Արցախում հակամարտության առնչությամբ աջակցություն է հայտնել հայ ժողովրդին, ինչից հետո Ադրբեջանի մայրաքաղաքի կինոկենտրոնը հրաժարվել է ցուցադրել նրա մասնակցությամբ ֆիլմերը։
Նախօրեին դերասանը տեսաուղերձում նշել է, որ միշտ հարգել է հայ ազգին եւ ամերիկահայերի շրջանում շատ ընկերներ ունի, որոնք իրեն պատմում են իրենց տառապանքի, մտերիմների կորստի մասին, գրում է Взгляд-ը։