Բաքվի բռնապետի քարոզչամեքենան թուրք-ադրբեջանական համատեղ ամենամյա զորավարժությունների ֆոնին փորձում է ստահոդ, արհեստածին, մտածածին լուրեր մեդիադաշտ նետելով տպավորություն ստեղծել, թե հայկական կողմը «պանիկայի» մեջ է։ Այս մասին գրում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Դեռ 20 օր էլ չի անեցել տվաուշյան մարտերից, որտեղ Ադրբեջան անունով արհեստածին պետությունը կրեց խայատառակ պարտությունից, որից հետո երկու փոխանախարարներին գործուղեց Թուրքիա և խնդրեց անցկացնել արդեն իսկ համավարակի պատճառով չեղարկված ամենամայա զորավարժությունները, որպեսզի փրկեն Ալիևի դեմքը։
Մեր հասարակությունը ևս պետք է լինի զգոն և չտրվի ինֆորմացիոն սադրանքների, այն սադրանքների, որոնք նույնիսկ գալիս են ոչ միայն az տիրույթից։
Նախորդ օրը ադրբեջանական հեռուստաընկերությամբ հայտարարվեց, որ երկու կործանիչ մանևրել են «Ղարաբաղի երկնքում», իսկ իմ դիտարկումից հետո շտապեցին ուղղել իրենց սխալը և հայտնեցին, որ իրենց կործանիչները եղել են Բեյլագանի (Փայտկարան) երկնքում, որը ևս Ղարաբաղ է։
Այնուհետև արդեն ոչ իրենց մեդիադաշտով, այլ երրորդ, այսպես ասած, կողմ չհանդիսացող մեդիայով ասպարեզ նետեցին, որ թուրքական կործանիչները ուղղություն են վերցրել Երևան և 56 կմ հեռավորության վրա են գտվել։ Հենց այստեղ ևս պետք է ուշադրություն դարձնենք, որ այդ 56 կմ-ից առնվազն 3կմ-ն գտնվում է Նախիջևանի օդային տարածքում, քանի որ սահմանից մինչև Երևան օդային տարածքը 53 կմ է։
Ինչևէ, իրենք ասում են, իրենք որոշում են, թե մենք վախեցած ենք, ու մենք այդպես վախեցած ոչնչացնում և ցած ենք բերում թանկարժեք ԱԹՍ-ներին, ինչպես նաև գեներալի, գնդապետ, մայորների, ովքեր տվյալ ռազմական գործողության մեջ կարևոր ֆիգուրներ են և բարելավում ենք դիրքեր»։











