Մոսկվայում 5 ժամ ընթացող բանակցություններն ընդհատվել են կարճ ժամանակով

19
Մնացականյան-Բայրամով

Ինչպես արդեն հայտնել էինք, Մոսկվայում արդեն գրեթե հինգ ժամ ընթանում են բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյխուն Բայրամովի միջեւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ:

Համաձայն միջոցառումը լուսաբանող ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ բանակցություններն ընդհատվել են կարճ ժամանակով. Ադրբեջանի պատվիրակությունը լքել է բանակցությունների սենյակը: Լրագրողների առաջարկով՝ Ջեյխուն Բայրամովի դեսպանը գնացել է դեսնապատուն անհրաժեշտ զանգերը կատարելու համար:

Առաջիկայում բանակցությունները կվերականգնվեն: