Բանակցություններ իրականում չեն ընթանում․ Ալիևը դժգոհել է

11
Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
 
Նա մասնավորապես նշել է, որ բացասական է գնահատում հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը եւ կարծում է, որ դրանք իրականում դադարել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
 
«Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ, որ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ… Բանակցություններն իրականում չեն ընթանում»,- տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է Ալիեւը:
 
Ալիեւը նշել է, որ իր երկիրը «իմիտացիայի համար չի մասնակցի խորհրդակցություններին»:
 
«Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից»,- ասել է նա:
 
Ըստ Ալիևի՝ Հայաստանի ղեկավարությունը «փաստացի խախտել է բանակցային գործընթացը»: