WarGonzo-ի աղբյուրները հայտնում են, որ այժմ ինտենսիվ բանակցություններ են ընթանում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի Ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների միջև Նախիջևանի միջանցքի մասով։
Ըստ աղբյուրի, Թուրքիան նպատակ ունի մասնակցել Նախիջևանի միջանցքի շուրջ բանակցություններին։
Իսկ տելեգրամ ալիքի ստամբուլյան աղբյուրները հայտնում են, որ երեք երկրների ԱԱԾ ղեկավարների հանդիպումը ամենայն հավանականությամբ տեղի է ունենալու հենց Բաքվում։
Նշենք, որ ՀՀ ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի՝ Բաքու նախատեսված այցի մասին հայատանյան շրջանակները քննարկում էին դեռևս հունվարի առաջին օրերին։











