Բաքվին հիմա էլ լիբանանահայերն են անհանգստացնում

9
Ադրբեջան ԱԳՆ
Բաքվում «անհանգստացած են» Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո լիբանանահայերի՝ Արցախ տեղափոխվելու և այնտեղ բնակություն հաստատելու կապակցությամբ։
 
Երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այս առնչությամբ՝ դիմելով միջազգային կառույցներին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում այն մասին, թե ինչպես են լիբանանահայերը բնակություն հաստատում Արցախում։ Նշվում է, թե Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո Հայաստանը որոշել է լիբանանահայերի բնակեցման ծրագիր իրականացնել։
 
Բաքուն անգամ այդ հարցով դիմում է միջազգային հանրությանը։