Բաքվում նշանակվել է 14 հայ ռազմագերիների դատավարության օրը։ Այս մասին հայտնում է sputniknews.az-ը։
Ավագյան Հրաչի Արզումանի, Գեղամ Սամվելի Սերոբյանի և այլ անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը գտնվում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աֆղան Գաջիևի վարույթում:
Հայ ռազմագերիներին թշնամին մեղադրում է կարված գործեով, իբր թե նրանք «Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն, դիվերսիա և այլ հանցագործություններ» են իրականացրել։
Հայտնի է, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործի նախապատրաստական նիստը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 10։00-ին։











