Բաքվից երկու հայ ռազմագերի է վերադառնում հայրենիք

31

Գնդապետ Բորիս Ավագյանը ArmDaily.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մեկ ժամից Էրեբունի օդանավակայան կիջնի Բաքվից եկող ինքնաթիռը երկու հայ գերիներով։ Երկու գերիների վերադարձը ստացվել է Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և Ռուստամ Մուրադովի բանակցությունների շնորհիվ։

Ըստ տեղեկությունների՝ հայկական կողմը Բաքվին է փոխանցել օրերս մարտակերտ ներխուժած և արցախցի երկու երեխաներին դանակով սպառնացած  Ջամիլ Բաբաևին։