Բաքուն վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին: Այն մասին հայտարարել Է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատերազմից հետո գերեվարված հայ զինծառայողներին նա անվանել է «դիվերսանտներ»:
Հիշեցնենք, որ ռազմագերիների հարցերով զբաղվող իրավապաշտպանների հավաքագրած տվյալներով Բաքվում ունենք մինչև 200 ռազմագերի։











