Բաքուն վերադարձնում է այսօր գերեվարած հայ զինծառայողին

280
Զինվոր

Ադրբեջանը հայտարարել է, որ հետ է վերադարձնում այսօր գերեվարած հայ զինծառայողին։

Հայտարարության մեջ նշվում է, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «հայ զինծառայողը դիվերսանտ չէ, այլ մոլորվել է մառախուղի պատճառով», և իրենք մտադիր են հետ վերադարձնել զինծառայողին։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վատ եղանակային պայմանների պատճառով ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Քաթանյանը հայտնվել էր թշնամու բռնազավթած տարածքներում։