ՀՐԱՏԱՊ․ Բաքուն շուրջ 200 հայ ռազմագերիներին վերադարձնելու համար 3 նախապայման է առաջ քաշում․ որոնք են դրանք

435

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն իր աղբյուրներից ունեցած տվյալներով հայտարարել է, որ այս պահին Բաքվում է պահվում մոտ 200 հայ ռազմագերի։

Ըստ Սահակյանի՝ Բաքուն ռազմագերիներին հետ վերադարձնելու համար 3 նախապայման է առաջ քաշում՝

Արցախից Հայաստանի զորքերի դուրսբերում

Տարածքային զիջում, օրինակ՝ Տիգրանաշենը (Քյարքի)

Կարմիր Շուկայի ճանապարհի վերահսկողություն, ինչի մասին բազմիցս խոսվել է։

Հարցին՝ որտեղից Սահակյանն ունի նման տեղեկատվություն, վերջինս հայտնել է, որ տվյալները ձեռք է բերել իր աղբյուրների, ինչպես նաև նախկինում կազմված փաստաթղթերի հիման վրա։