Բաքուն շարունակում է շինծու մեղադրանքներով դատել հայ ռազմագերիներից երկուսին

114
Ադրբեջանում սկսվել է երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Աշոտի Սարգսյանի և Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի դատավարությունը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բաքուն հերթական կեղծ հոդվածն է առաջադրել ՀՀ երկու քաղաքացիների դեմ՝ նրանց մեղադրով «ահաբեկչության» մեջ։
«Հայաստանի քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչություն» հոդվածով` հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ», – հայտնել են դատարանից։
Իշխան Աշոտի Սարգսյանի և Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր նոյեմբերի սկզբին: