Բաքուն ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացրել

46

Ադրբեջանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացրել՝ որպեսզի Երևանը «դադարեցնի Ադրբեջանի տարածքների ականապատումը և չխոչընդոտի քաղաքացիական բնակչության վերադարձը»։  Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացնում Հայաստանի դեմ՝ այս անգամ առաջ քաշելով ինչ-որ ականապատ շրջանների հարց, որտեղ «քաղաքացիական բնակչության վերադարձ է սպասվում», ավելին, Բաքուն այստեղ ևս շահարկում է Բերձորի միջանցքի հարցը, իբր Հայաստանն այն օգտագործում է «տարածքերն ականապատելու համար»։