Բաքուն բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի՝ Ստեփանակերտ կատարած այցի համար։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Երևանից մեկնել է Արցախի Հանրապետություն։
Ըստ Բաքվի՝ Ֆրանսիայի քաղաքացիների անունները, ովքեր իբր թե անօրինական այցելել են Արցախ, ներառված են երկիր մուտք գործելու համար անցանկալի անձանց ցուցակում։











