Բաքուն և Մոսկվան քննարկում են ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատի իրավական մեխանիզմները. Հիքմեթ Հաջիև

38

Բաքուն և Մոսկվան քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով` ռուս խաղաղապահների գործունեությունը Ղարաբաղում իրականացվում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները:

«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, կողմերի միջև եղել են նախնական շփումներ այս հարցի շուրջ և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են», – ասել է Հաջիևը Ադրբեջանի ռազմաօդային ուժերին տված հարցազրույցում:

Ըստ Հաջիևի՝ համաձայն նոյեմբերի 10-ի հայտարարության, խաղաղապահ ուժերը ժամանակավորապես են տեղակայվել Լեռնային Ղարաբաղում։