Բաքուն 2 գերի է փոխանցել Հայաստանին

752

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել հայազգի երկու քաղաքացու: Տեղեկությունը հայտնում է Սպուտնիկ Ադրբեջանը։ Ըստ հաղորդագրության, Բաքուն հայկական կողմին է փոխանցել Արին Արամյանին, ով վիրավորվել և գերեվարվել էր նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։

Երկրորդ քաղաքացին 21-ամյա Միհրան Մուսայելյանն է, ով նոյեմբերի 23-ին մոլորվել և ձերբակալվել էր Մարտունու շրջանի Աշան գյուղի մոտից։

Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը: