Բաքուն դիմել է Google-ին՝ պահանջելով քարտեզներից հանել Արցախի բնակավայրերի հայերեն անվանումները

124

Պաշտոնական Բաքուն դիվանագիտական ուղիներով դիմել է Google-ին՝ պահանջելով քարտեզներից հանել Արցախի բնակավայրերի հայերեն անվանումները։

Google-ի ղեկավարությանը ուղարկվել է Ադրբեջանի համապատասխան տարածքների «աշխարհագրական անվանումների ցանկը»։ Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։

Նշենք, որ ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների փորձագետների խմբի նստաշրջանում Ադրբեջանը ներկայացրել է զեկույց, որը ներառում է 4589 բնակավայրի անվանումների ցանկ՝ ադրբեջաներեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով։