Բաքուն ախորժակը մեծացրել է․ հերթը հասավ Տավուշի գյուղերին և Տիգրանաշենին

121

Բաքուն ամեն օր մեծացնում է ախորժակը։ Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի 8 գյուղերի նկատմամբ հավակնություններ է ներկայացրել։

Նա հայտարարել է, որ Հայաստանը դելիմիտացիայից հետո «Բաքվին պետք է հանձնի Տավուշի 7 գյուղերը և Տիգրանաշենը»։

Նշենք, որ այդ գյուղերը միշտ հայաբնակ են եղել և Ադրբեջանին են բռնակցվել Խորհրդային միության տարիներին։

Հավելենք, որ այս գյուղերը հանձնելուց հետո, Հայաստանի բոլոր միջպետական ճանապարհները կանցնեն թշնամու վերահսկողության տակ։