Բաքուն 20 տարվա ազատազրկման դատապարտեց Մարալի հետ գերեվարված Վիգեն Էուլջեքյանին

173

Բաքվում հրապարակվեց լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի դատավճիռը։ Էուլքեջյանին թշնամական երկիրը դատապարտեց 20 տարվա ազատազրկման։

Նշենք, որ Ադրբեջանը Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքյանին (ծնվ. 1979 թ.) ներկայացնում է որպես վարձկան, ով մասնակցել է ռազմական գործողությունների: Եվ այս հորինված գործի հիմք է հանդիսացել միայն գերեվարվածի քաղաքացիությունը:

Հիշեցնենք, որ Էուլքեջյանը գերեվարվել է նոյեմբերի 10-ին Մարալ Նաջարյանի հետ միասին։